Անդրեյ Սիմոնյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից

Անդրեյ Սիմոնյանն ազատվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Անդրեյ Սիմոնյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից։ Այս մասին որոշումը տեղադրված է e-gov.am կայքում:

«Համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանի առաջարկությունը.

Անդրեյ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ իր դիմումի հիման վրա ազատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի պաշտոնից»,- ասվում է վարչապետի որոշման մեջ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում