Երբ մայրիկիս եմ նայում
12/05/2018 16:20
Նմանատիպ
Երբ մայրիկիս եմ նայում՝
Մեղմանում եմ մորս պես,
Եվ սիրում եմ, մարդիկ, ձեզ,
Երբ մայրիկիս եմ նայում.
Արդյոք ի՞նչն է հմայում,
Մորս խի՞ղճը՝ աստծո պես,
Որ պաշտում եմ, մարդիկ, ձեզ,
Երբ մայրիկիս եմ նայում։
Հովհաննես ՇԻՐԱԶ
Աղբյուր՝ heqiat.am։