ԿԺԴՀ-ն սպառնացել է հրաժարվել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովին մասնակցելուց
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն կարող է վերանայել ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովի շուրջը ձեռքբերված համաձայնությունը, եթե նա շարունակի պահանջել միակողմանի կարգով Կորեական թերակղզու միջուկազերծումը: Մայսի 16-ին այս մասին հայտարարել է ԿԺԴՀ-ի արտգործնախարարության ղեկավարի առաջին տեղակալ Կիմ Գե Գվանը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Մենք շահագրգռված չենք այն բանակցությունների հարցում, որոնք մեզնից պահանջում են միակողմանի կարգով հրաժարվել միջուկային զենքից»,- մեջբերում է նրա խոսքը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը (ԿԿՀԳ): «Մեզ ոչինչ չի մնա անել, քան վերանայել այն հարցը, թե համաձայնություն տանք արդյոք ԱՄՆ-ի հետ գագաթնաժողովին»,– հավելել է նա:
Մայիսի 15-ին ԿԿՀԳ-ն հայտնել էր, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները չեղյալ են հայտարարել Սեուլի հետ մայիսի 16-ին նախատեսված բանակցությունները, քանի որ անցած ուրբաթ օրն սկսվել են Max Thunder ամերիկա-հարավկորեական ռազմաօդային զորավարժությունները: Փհենյանը նաեւ հարցականի տակ է դրել ԱՄՆ – ԿԺԴՀ գագաթնաժողովի անցկացման հարցը:
Պետդեպարտամենտն արձագանքել է Թրամփի հետ հանդիպումը չեղյալ հայտարարելու Փհենյանի սպառնալիքին:
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Հիզեր Նոյերթը լրագրողներին հայտարարել Է, որ Վաշինգտոնը Փհենյանից ոչ մի կարգի ծանուցումներ չի ստացել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը չեղյալ հայտարարելու վերաբերյալ: Նոյերթն ընգծել է, որ բանակցությունների նախապատրաստումը կշարունակվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում