Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ
07/05/2013 09:45
Նմանատիպ
Մայիսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արևելյան թեմ’ հրավերով թեմակալ առաջնորդ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի և թեմական խորհրդի: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական կենտրոնից:
Այցի ընթացքում Նորին Սրբությունը հանդիպումներ կունենա թեմական-վարչական կառույցների ներկայացուցիչների և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բարերարների հետ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում