Ռուսական գազը կրկին կարող է վերադառնալ Վրաստան
07/05/2013 10:48
Նմանատիպ
Վրաստանի էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն հայտնել է, որ երկիրը կարող է վերականգնել ռուսական գազի ներկրումը: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանկան ԱՊԱ գործակալությունը:
«Երկիրը չպետք է կախված լինի միայն մեկ մատակարարից, այսինքն՝ Ադրբեջանից: Որքան էլ լավը լինի մեկ ռազմավարական գործընկերը, շատ կարևոր է, երբ շուկայում գոյություն ունեն 3-ից ավելի մատակարարներ։ Դա բացառում է մենաշնորհի առաջացումը ներքին շուկայում, նպաստում մրցակցության զարգացմանը»,- ասել է էներգետիկ հարցերով փորձագետ Լիանա Ջերվալիձեն։
Վրացի փորձագետների մեծ մասը պաշտպանում է այս գաղափարը: Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ ռուսական գազը 1.000 խորանարդի դիմաց 100 դոլարով թանկ է Ադրբեջանի առաջարկած տարբերակից:
։