Նոր ծրագրի շնորհիվ հնարավորություն կլինի ստանալ կամավորի անձնագիր
Նմանատիպ
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ, որը կլուծի երիտասարդության շրջանում առկա կարևորագույն հարցերից մեկը՝ աշխատանքային փորձի խնդիրը, ինչն անհրաժեշտ է աշխատանք գտնելու համար։ Այս մասին հայտնում են ՀԵՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
2013թ. ապրիլից մեկնարկել է ՀԵՀ-ի նոր ծրագիրը։ Հիմնադրամը հրավիրում է ուսանողներին և երիտասարդներին որպես կամավոր մասնակից դառնալ իր ծրագրերին։ Այս նախաձեռնությունը նոր մշակույթ է ներմուծում երիտասարդական կամավորական աշխատանքում։
ՀԵՀ-ի կողմից տրամադրվում է կամավորի անձնագիր, որտեղ գրանցվում է կամավոր աշխատանքի ամբողջ կենսագրությունը։ Անձնագիրը հետագայում կօգնի երիտասարդներին աշխատանք գտնելու հարցում։
Հիմնադրամի կողմից մշակվել է կամավորական աշխատանքի, կամավոր դառնալու կարգը, և բոլոր հարաբերությունները երիտասարդների հետ կարգավորվում են համաձայն այդ փաստաթղթի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում