Պոլսի հայկական եկեղեցու վրա կրակողների թվում կա նաև հայ

Պոլսո հայոց պատրիարքարանի՝ Գում Գափու թաղամասում գտնվող Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու մոտ կրակ բացածները ձերբակալվել են։

Թուրքական լարտվամիջոցների տարածաց տեղեկությունների համաձայն ձերբակալված 3 անձանցից մեկը հայ է։

Ձերբակալվածները, ում ինքնությունը դեռ անհայտ է պահվում, 15 և 17 տարեկան են: Վերջիններս վստահեցրել են, որ իրենց գործողությունն ուղղված չէ եկեղեցու դեմ: Իրենց տված առաջին ցուցմունքներում նրանք նշել են, որ կրակել են միայն իրենց նոր գնած հրացանները ստուգելու նպատակով:

Թուրք ոստիկանությունը ներկայում շարունակում է փնտրել դեպքի վայրում ներկա գտնված ևս մեկ մարդու: Դեպքից անմիջապես հետո ոստիկանությունն ուսումնասիրել է անվտանգության տեսախցիկների տեսագրությունները՝ պարզելու համար հարձակվողի ինքնությունն ու դեպքի մանրամասները։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում