Քավոր Հարութն այսօր դուրս կգրվի հիվանդանոցից
Նմանատիպ
Հարություն Խաչատրյանը (Քավոր Հարութը) այսօր դուրս կգրվի հիվանդանոցից: Այս մասին Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Հ. Խաչատրյանին բուժող բժիշկ, վիրաբույժ Խաչատուր Կարապետյանը:
«Հ. Խաչատրյանի վիճակը նույնիսկ բավարարից լավ է: Նրան այսօր դուրս կգրեն հիվանդանոցից, սակայն բուժումը դեռևս շարունակվում է, բայց արդեն ամբուլատոր պայմաններում»,- ասաց Խ. Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին, Ժամը 13.00-ի սահմաններում, Գյումրու բժշկական կենտրոնից ոստիկանության Գյումրու բաժնում ահազանգ էր ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել Հարություն Խաչատրյանը և Արտյոմ Կարապետյանը: Վերջինս հիվանդանոցում մահացել էր:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Ավելի վաղ նրա մոտ է եկել քննիչը, սակայն հարցաքննություն չի եղել, քանի որ ինքը աջլիկ է, և վնասվել է աջ ձեռքը, գրել չի կարող, և դժվարությամբ է խոսել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում