Վիրահայերը հանդիպում են ունենեցել Վրաստանի խորհրդարանի պատգամավորի հետ
Նմանատիպ
Վիրահայոց Թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացավ հանդիպում Վրաստանի խորհրդարանի «Միասնական ազգային շարժում» ֆրակցիայի անդամ, պաշտպանության և անվտանգության խորհրդարանային կոմիտեի փոխնախագահ, ինչպես նաև Եվրոպայի հետ ինտեգրման խորհրդարանային կոմիտեի անդամ Դավիթ Դարչիաշվիլու հետ:
Բացելով հանդիպումը կարգավորիչ, Վիրահայոց թեմի իրավաբանական հարցերով բաժնի ղեկավար Լևոն Իսախանյանը տեղեկացրեց, որ հանդիպման թեման Վրաստանում առկա քաղաքական իրավիճակն է և այն ընթանալու է հարց ու պատասխանի ձևաչափով:
Ինչպես հաղորդում է Akhaltskha.net լրատվական կայքը, պատգամավոր Դավիթ Դարչիաշվիլին խոսեց ազգային փոքրամասնությունների նկատմամբ Վրաստանում իրականացվող քաղաքականության և առկա իրավիճակի մասին: Նա անդրադարձ կատարեց այն օրենքներին և կանոնակարգերին, որոնք ընդունվել կամ վավերացվել են Վրաստանի խորհրդարանում և գործարկվում են երկրում: Շոշափելով հայ ազգաբնակչությանը հետաքրքրող հարցերը, որոնք մեծ մասամբ վերաբերում էին Վրաստանի իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման, հայկական եկեղեցիները վիրահայոց թեմին վերադարձնելու, մայրենի լեզվով դպրոցների գոյության, հայազգիների նկատմամբ տարվող կադրային քաղաքականության խնդրին, Վրաստանի խորհրդարանի փոքրամասնության ներկայացուցիչը աշխատում էր տալ ամբողջական և սպառիչ պատասխան:
Հանդիպում-բանավեճի վերջում կարգավորիչ Իսախանյանը հայտարարեց, որ Վիրահայոց թեմը ծրագրել է շարունակել նման հանդիպում-բանավեճերի շարքը և կհրավիրվեն ինչպես ընդդիմադիր, այնպես էլ իշխանամետ կուսակցությունների ներկայացուցիչներ, կառավարության առաջին դեմքերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում