Այս տարի կնշվի Սուրբ Հռիփսիմե վանքի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը
Նմանատիպ
2018 թվականին լրանում է ի հիմնադրման 1400-ամյա հոբելյանը:
Օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, ստեղծվել է հոբելյանական միջոցառումների կազմակերպման հատուկ հանձնախումբ` նախագահությամբ Գերաշնորհ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, որը տարվա ընթացքում ծրագրել է հոյակերտ տաճարի հոբելյանին նվիրված տարբեր ձեռնարկներ:
Միջոցառումների մեկնարկը կտրվի Ս. Հռիփսիմյանց հիշատակության օրը, որն այս տարի տոնախմբվելու է մայիսի 28-ին:
Տոնին` ժամը 10:00-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների և ուխտավորների հանդիսավոր թափորով Ս. Հռիփսիմե վանք կտարվեն Սուրբ Էջմիածնում պահվող սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:
Նույն օրը` ժամը 11:00-ին, վանքում Սուրբ և Անմահ Պատարագ կմատուցի Վանորեից Տեսուչ Գերաշնորհ Տ. Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, որի ավարտին կկատարվի նաև Անդաստանի արարողություն: Սրբազան մասունքով կօրհնվեն աշխարհի չորս կողմերը և ներկա հավատավոր ժողովուրդը:
Աղբյուր՝ ter-hambardzum.net։
Հետևեք մեզ նաև Telegram-ում