Ընտրական բոլոր հանձնաժողովներում կատարվում է վերահաշվարկ
Նմանատիպ
Երեւանի ավագանու ընտրություններից հետո վերահաշվարկի մասին դիմումներ են ներկայացվել ընտրատարածքային ընտրական բոլոր հանձնաժողովներ: Այս մասին հայտնեց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:
«Վերահաշվարկի դիմումների թիվը հասնում է 160-ի, որոնց մեծ մասը ներկայացված են «Բարև Երևան» կուսակցությունների դաշինքի և «Հայ ազգային կոնգրես»-ի կողմից»,- ասաց Հարությունյանը’ հավելելով, որ բոլոր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում իրականացվում են վերահաշվարկի աշխատանքներ:
ՄԸՀ մամուլի քարտուղարը նշեց, որ 160 դիմումներից մի քանիսը ներկայացվել են անձանց կողմից, ովքեր, սակայն, դիմում ներկայացնելու իրավասություն չունեն:
«Մի քանի ընտրական տեղամասերում քվեարկությունն անվավեր ճանաչելու համար եղել է մի քանի դիմում»,- ասաց Հարությունյանը, որոնց ուղղությամբ աշխատանքները ևս կմեկնարկեն:
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերը վերահաշվարկի կամ քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով կարող էին դիմել մինչեւ մայիսի 6-ը ժամը 18.00-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում