Մետաքս

Մետաքս

Շերամի որդ պահեցի,
Թթի տերև տվեցի,
Տերև կերավ, մեծացավ,
Մի շողշողուն որդ դարձավ:
Ինքն իր թելով փաթաթվեց,
Մետաքսե պարկ պատրաստեց,
Ու բոժոժից գեղեցիկ
Ծնվեց սիրուն թիթեռնիկ:
Հետո շա՜տ թել մանեցին,
Սիրով շապիկ կարեցին,
Երբ ծնունդս նշեցին,
Այն՝ ինձ նվեր տվեցին:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում