Ագռավը

Ագռավը

Շատ զգույշ է մայր ագռավը.
Ամեն ծառի բույն չի դնում,
Նա շատ երկար զննում, փնտրում
Եվ ապահով տեղ է գտնում:

Խելացի է և իմաստուն,
Բայց և գող է սև ագռավը.
Նա աղավնու բույնն է մտնում,
Ձագուկներին տանում ուտում:
Իսկ իր ձագին թե վնասեն,
Կյանքի գնով պիտ հատուցեն…

Բնության մեջ ամեն մի մայր
Կյանքը կտա որդու համար:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում