Արմավիրի մարզում թունավորվածների առողջական վիճակը բավարար է
18/05/2018 10:27
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի է հոսպիտակացվել:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, հոսպիտալացվածները անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում:
Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Մայիսի 18-ին կլինեն դուրս գրումներ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում