Բժիշկներն Արմավիրում զանգվածային թունավորման հավանական պատճառ են համարում ընդմիջման ընդհանուր կերակուրը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արմավիրի մարզում արձանագրված զանգվածային թունավորման պատճառը, մեծ հավանականությամբ, ընդմիջման ժամանակ կերած հավով, պանրով, կարտոֆիլով բրդուճներն են:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքի բժիշկ-վարակաբան Անի Խաչատրյանը:
«Այս պահին ունենք 18 հոսպիտալացված: Նրանց վիճակները միջին և թեթև ծանրության են: Սակայն թունավորման նույն դեպքով դիմողները շատ են եղել: Երեկվանից դուրս է գրվել մեկ հոգի»,-ասաց բժիշկ-վարակաբանն ու հավելեց, որ, հավանաբար, այսօր դուրս կգրվեն նրանք, ովքեր արդեն իրենց լավ են զգում:
Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության աշխատակիցները մայիսի 17-ի սննդային թունավորման ախտանիշով դիմել են հիվանդանոցներ։ Հոսպիտալացվածները անհրաժեշտ բուժում են ստանում Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոններում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ արձանագրված զանգվածային թունավորման դեպքից տուժած 80 քաղաքացի է հոսպիտալացվել: Բոլորի առողջական վիճակը բժիշկները գնահատում են բավարար: Դեպքի մանրամասները պարզվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում