Տեղական դիտորդն` ավագանու ընտրությունների մասին

«Այս ընտրությունները ավելի լարված էին, քան փերտվարին կայացած նախագահական ընտրությունները»,-այս մասին այսօր լրագորղերի հետ հանդիպմանն  ասաց «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը և հավելեց, որ դա կապված էր այն բանի հետ, որ այս ընտրություններում ավելի շատ քաղաքական ուժեր էին մասնակցում և մրցակցությունն ավելի ակնհայտ էր:

Այվազյանի խոսքով` այս անգամ քվեարկության գործընթացը քիչ թե շատ ավելի հաջող, խաղաղ էր այն տեղամասերում, որտեղ ներքին վերահսկողություն է եղել, սակայն եղել են տեղամասեր, որտեղ պարազապես խայտառակություն է եղել:

Բանախոսը նշեց, որ խախտվել է իրենց դիտորդների իրավունքները, ընտրատեղամասերում շատ են եղել կուտակումները, կողմնակի անձանց մուտքը տեղամասեր, հանրային տրանսպորտով ընտրողների տեղափոխություն, ավագանու թեկնածուները, «թաղային հեղինակունները» շատ ազատ են իրենց զգացել’ ցանկացած պահի մտել ու դուրս են եղել տեղամասեր և այլն:

Ս. Այվազյանն ասաց, որ խախտում արձանագրելիս չեն դիմել ոստիկանությանը, քանի որ, ըստ նրա, անարդյունք է:

Ս. Այվազյանի խոսքով, իրենք ունեն բազմաթիվ փաստեր, տեսանյութեր ու պատրաստ են տրամարդել այն քաղաքական ուժերին, որոնք պատրաստվում են որոշ տեղամասերի արդյունքները բողոքարկել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում