«Ժամանակ». ԵՄ-ն շարունակում է «Սասնա ծռեր»-ը դիտարկել՝ «ահաբեկչական խմբավորում»
19/05/2018 09:51
![«Ժամանակ». ԵՄ-ն շարունակում է «Սասնա ծռեր»-ը դիտարկել՝ «ահաբեկչական խմբավորում»](https://times.am/v3/wp-content/uploads/2018/05/7bef7729432ecf7e4a1d7749279c9010.jpg)
Նմանատիպ
«Ժամանակ» թերթը գրել է. «ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության արևելյան գործընկերության դեպարտամենտի ղեկավար Դիրկ Շուբելի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու՝ արդարադատության նախարարություն կատարած այցի ժամանակ նախարարության ղեկավարությանն է փոխանցվել այն անձանց ցանկը, որոնց ԵՄ հայաստանյան ներկայացուցչությունը համարում է քաղբանտարկյալ:
Այդ ցանկում ներառված են Շանթ Հարությունյանի և նրա հետ դատապարտվածների, Ժիրայր Սեֆիլյանի, Կարո Եղնուկյանի, Գևորգ Սաֆարյանի անունները: ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբից ցուցակում եղել է միայն մեկ անուն: Սա նշանակում է, որ ԵՄ-ն շարունակում է «Սասնա ծռեր»-ը դիտարկել՝ ահաբեկչական խմբավորում»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում