Ադրբեջանի կառավարությունը բռնի կերպով տեղահանում է Բաքվի բնակիչներին
Նմանատիպ
Human Rights Watch-ը կոչ է անում ադրբեջանական իշխանություններին անհապաղ դադարեցնել Բաքվի որոշ թաղամասերի բանկիչների բռնի տեղահանությունը: Այս գործընթացը սկսվել է դեռևս 2009թ-ից: Բնակիչներին առաջարկում են յուրաքանչյուր քառակուսի մետր տարածքի համար 1900 դոլլար,որպեսզի նրանք լքեն բնակարնները: Սակայն, հարկ է նշել, որ միջին շուկայական արժեքը այդ տարածքների յուրաքանչյուր քառակուսի մետրի դիմաց 2500 դոլլար է: Այդ մարդկանց բնակարանների փոխարեն այժմ կառուցվել է « Ձմեռային այգի», որի բացումը տեղի կունենա այս շաբաթ: Ադրբեջանական կառավարությունը ծրագրում է այստեղ անցկացնել բազմաթիվ միջոցառումներ՝ նվիրված Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի իննսուն ամյակին:
2013թ-ին իշխանությունները չեն բավարավում միայն Ձմեռային այգու տարածքով, այլև սկսում են տներից բռնի կերպով մարդկանց դուրս հանել նաև հարակից փողոցներից: Միտումներ կան, որ բնակիչնեչը կդիմեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
Հետևեք մեզ նաև Telegram-ում