Սպորտի նախարարի հրաժարականի մասին լուրերը դեռ չեն հաստատվել

Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net-ը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հրաժարականի մասին մինչև պաշտոնական տեղեկատվություն չլինի, իրենք հաստատել կամ մերժել չեն կարող այն:

Իսկ փոխնախարար Սամվել Խաչատրյանը նշեց, որ ինքը ևս չի տիրապետում նման ինֆորմացիայի:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, թե սպորտի նախարար Հրաչյա Ռոստոմյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Ռոստոմյանը ղեկավարում է սպորտի և երիտասարդության նախարարությունը 2012 թվականի հունիսից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում