Մասնագիտությունների մանկական քաղաքը հյուրընկալեց ԶԼՄ-ի ներկայացուցիչներին և իրենց երեխաներին
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, Times.am: Մայիսի 19-ին «Փլեյ Սիթի»-ում գտնվող «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը հյուրընկալեց ԶԼՄ-ի ներկայացուցիչներին և իրենց երեխաներին, որտեղ նրանք անցկացրեցին հետաքրքիր և զվարճալի օր: Միջոցառման ընթացքում ԶԼՄ-ի ներկայացուցիչները և իրենց երեխաները շրջեցին մասնագիտությունների քաղաքով: Որից հետո երեխաները հնարավորություն ունեցան դերային խաղերի միջոցով մասնագիտությունների տաղավարներում կերպարանափոխվել և բացահայտել ամենահետաքրքիր մասնագիտությունների գաղտնիքները, ձեռք բերել օգտակար հմտություններ, նոր գիտելիքներ, որոնք հաջողությամբ կարող են օգտագործել առօրյա կյանքում:
Հյուրերին ներկայացնելով «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաք նախագծի կոնցեպտը՝ նախագծի ղեկավար Արեն Ապիկյանն ասաց. «Մեր նախագծի հիմքում edutament կոնցեպտն է, այսինքն educational entertainment-ը, որը նոր չէ և շատ ընդունված է ամբողջ աշխարհում: Նմանատիպ ամենամեծ կենտրոնը՝ Քիդզանիան հիմնվել է 20 տարի առաջ Մեքսիկայում, որից հետո տարածվել է ամբողջ աշխարհում: Կա Մոսկվայում, Դուբայում, որոնք մեգապոսլիսներ են: Մենք ստեղծեցինք մեր քաղաքի մասշտաբներին համապատասխան կենտրոն, որի աշխատանքները, սկսած գաղափարի մշակումից, ճարտարապետությունից, օպերացիոն ամբողջ մոդելից տևեցին 2 տարի»:
Արեն Ապիկյանը նշեց, որ համագործակցում են հիմնադրամների հետ և իրականացնում են տարբեր ծրագրեր, որոնց միջոցով հնարվորություն են տալիս խոցելի խմբերի՝ անապահով, սահմանափակ կարողություններով երեխաների այցելել մասնագիտությունների քաղաք:
Մենք ամեն ամիս մոտավորպես 150 երեխայի անվճար հյուրընկալում ենք մեզ մոտ: Այժմ նոր ծրագիր ենք պատրաստվում իրականացնել, որը կսկսենք մյուս ուսումնական տարվանից՝ սեպտեմբերից: Աշխատելու ենք դպրոցների հետ, մարզպետարանների, քաղաքապետարանների միջոցով, որպեսզի ամեն դպրոցից՝ հատկապես գյուղական համայնքների, անպայման 7-10 տարեկան երեխաները գոնե 1 անգամ հնարավորություն ունենան այցելելու «Սիթիզեն»», -հավելեց «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաք նախագծի ղեկավար Արեն Ապիկյանը:
Խոսելով նախագծի առանձնահատկությունների մասին՝ «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքի տնօրեն Նատելլա Ղազարյանն ասաց.
«Նախագիծը ստեղծելիս մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը և ընտրել լավագույն տարբերակն ու այն տեղայնացրել: «Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքը Այն տարածաշրջանում առաջինն ու դեռևս միակն է իր տեսակի մեջ: Այն իրական քաղաքի մոդել է, որն ունի հրապարակ, փողոցներ, շենքեր, հաստատություններ և բոլոր քաղաքներին բնորոշ այլ ենթակառուցվածքներ՝ ոստիկանություն, փրկարար ծառայություն, բանկ, սրճարան, հիվանդանոց և այլն: «Սիթիզենը» նախատեսված է 4-14 տարեկան երեխաների համար: Մանկական քաղաքն ունի իր կանոնակարգը, որը պարտադիր է այցելուների համար։ Այն հարմարեցված է շարժողական խնդիրներ ունեցող այցելուների ազատ տեղաշարժման համար։ Այստեղ կան թեքահարթակներ, հատկացված ավտոկայանատեղի, վերելակ ու սանհանգույցներ։»:
Նատելլա Ղազարյանը հավելեց, որ նախագիծը ստեղծվել է նպատակ ունենալով երեխաների մեջ զարգացնել ինքնուրույնություն, որոշումներ ընդունելու և թիմում հարաբերություններ կառուցելու կարողություն։
«Սիթիզեն» մասնագիտությունների մանկական քաղաքում ներկայացված են 23 հաստատություն։ Երեխաներն այստեղ խաղային միջավայրում ծանոթանում են 60-ից ավելի մասնագիտությունների և ընթացքում հաղթահարում մարտահրավերները՝ դառնալով ավելի ինքնավստահ և դրսեւորում են ստեղծագործական մտածողություն։
Մինչ երեխաները «Սիթիզենում» փորձեցին իրենց ուժերը տարբեր մասնագիտական ոլորտներում, այդ ընթացքում ծնողները «Փլեյ Սիթի»-ում մասնակցեցին «Կարտինգ մեդիաների համար» հատուկ մրցարշավին՝ կարտերով սլանալով 1000մ երկարություն ունեցող կարտինգի երթուղով:
Միջոցառման ավարտին մասնակիցները կիսվեցին իրենց տպավորություններով և զրուցեցին միջոցառման կազմակերպիչների հետ:
«Գործունեության 16 տարիների ընթացքում «Փլեյ Սիթի»-ում գործում են թե´ երեխաների, թե´ մեծահասակների համար բազմապիսի զվարճանքներ: Ամենապահանջվածն է կարտինգի վազքուղին իր մեքենաներով։ Մեր կարտոդրոմը համապատասխանում է միջազգային ստանդարտներին և հագեցած է անհրաժեշտ բոլոր պարագաներով՝ որոնք բավարարում են ինչպես սկսնակ, այնպես էլ հմուտ և պրոֆեսիոնալ վարողների պահանջները։ Այս տարի մրցուղում իրականացվել են բարեկարգման և տեխնիկական վերազինման աշխատանքներ, ինչպես նաև ամբողջովին նորացվել է կարտինգի մեքենաների պարկը: Այսուհետ այցելուների տրամադրության տակ են բոլորովին նոր գերամանական Rimo Alpha կարտերը, որոնց շարժիչներն ունեն 9,5 ձիաուժ հզորություն և կարող են զարգացնել մինչև 80 կմ/ժմ արագություն»-, ասաց «Փլեյ Սիթի»-ի մարքեթինգի ղեկավար Նարեկ Մարտիրոսյանը ։
Նարեկ Մարտիրոսյանը նշեց, որ մրցուղում խստագույնս պահպանվում են անվտանգույթյան կանոնները, բոլոր այցելուները մինչ մեկնարկը անցնում են անվտանգության կաննոների պահպանման հրահանգավորում, ստանում մրցարշավորդի համազգեստ և սաղավարտ, ինչպես այսօր իրենց փորձով համոզվեցին լրատվամիջոցների ներկայացուցիչները:
«Փլեյ Սիթի»-ի կարտինգի մրցուղու երկարությունը 1 կմ է, գրանցված ռեկորդը 1ր 3 վրկ, իսկ ստանդարտ կարտերից բացի այստեղ առկա են նաև երկտեղանոց, մանկական և սպորտային տարբերակները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում