ՀԱԿ-ի վերահաշվարկի շնորհիվ ձայներ են ավելացել ՀՀԿ-ին

Ավանի թիվ 1 ընտրատարածքում այս պահին ընթանում է Երևանի ավագանու ընտրությունների քվեների վերահաշվարկը:

Aysor.am-ի աղբյուրը փոխանցում է, որ դեռևս շարունակվող վերահաշվարկի արդյունքները զարմացրել են բոլորին. չնայած, որ դիմում ԿԸՀ ներկայացրել էր ՀԱԿ-ն ու այս ընտրատարածքում վերահաշվարկը տեղի է ունենում հենց Կոնգրեսի պահանջով, այս պահի դրությամբ 5-ով ավելացել են միայն Հայաստանի Հանրապետական կուսկացության օգտին տրված քվեները:

Նշենք, որ ընտրատարածքում քվեների վերահաշվարկը դեռևս շարունակվում է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում