ՀՀ վարչապետը և նախագահը ներկա են եղել սպարապետ Վազգեն Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգստի արարողությանը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արարատի մարզի Արարատ գյուղում մայիսի 20-ի երեկոյան սպարապետ Վազգեն Սարգսյանի և ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանի մոր՝ Գրետա Սարգսյանի հոգեհանգիստն է։
Գրետա Սարգսյանին, ում ժողովուրդը Գրետա մայրիկ է անվանում, վերջին հրաժեշտը տալու են եկել ընտանիքի բարեկամները, ընկերները, ներկա և նախկին իշխանությունների ներկայացուցիչներ:
Գրետա Սարգսյանը 81 տարեկան էր, մահացել է երկարատև հիվանդությունից հետո, նա նաև ուղեղի կաթված է տարել:
Արարատ գյուղում, սպարապետի տանը եղել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, Ամենայն հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչները:
1in.am-ի տեղեկացմամբ՝ Գրետա մայրիկի հոգեհանգստի արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ: Նա իր ցավակցություն է հայտնել Գրետա մայրիկի որդիներին՝ Արամ և Արմեն Սարգսյաններին և խոնարհվելով՝ իր հարգանքի տուրքը մատուցել Գրետա մայրիկին:
Գրետա Սարգսյանի հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21-ին, ժամը 14։00֊ին՝ Արարատ գյուղի Սուրբ Հակոբ եկեղեցուց։
Հետևեք մեզ նաև Telegram-ում