100000 դոլլար փոխհատուցումը յուրաքանչյուր զոհված թուրքի ընտանիքին կհաշտեցնի Իսրայելին և Թուրքիային
07/05/2013 13:44
Նմանատիպ
Իսրայելում Թուրքիայի պատվիրակների հետ շարունակվում են Մավի Մարմարայի դեպքի գործով բանակցությունները:
Իսրայելը համաձայնվել է զոհված 9 թուրքերի ընտանիքներին հարյուր հազարական դոլարի փոխհատուցում տրամադրել, սակայն ընտանիքները յուրաքանչյուրի համար մեկ միլիոն դոլար են պահանջում։
Իսրայելի կառավարարությունը պատրաստակամություն է հայտնել փոխհատուցում տրամադրել նաև վիրավորված 70 մարդկանց ընտանիքներին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում