Վճռաբեկ դատարանի մոտ կայացել է Սամվել Բաբայանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան. ուղիղ

Վճռաբեկ դատարանի մոտ կայացել է Սամվել Բաբայանին ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան. ուղիղ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Սամվել Բաբայանի կողմնակիցները Վճռաբեկ դատարանին ներկայացրեցին պատգամավորների երաշխավորագիրը, և ասացին, որ այսօրվա բողոքի ակցիան համարում են ավարտված, առաջիկա անելիքների մասին կտեղեկացնեն լրացուցիչ:

Ցույցի մասնակից Անդրանիկ Թևանյանն ասաց, որ «Ելք» խմբակցության երկու պատգամավոր՝ Հովիկ Աղազարյանն ու Սասուն Միքայելյանը երաշխավորագիր են ներկայացել և իրենք միջնորդություն են ներկայացնելու Սամվել Բաբայանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին.«Մենք երաշխավորում են Սամվել Բաբայանի պատշաճ վարքագիծը և վստահեցնում, որ մինչև գործի ավարտը նա որևէ գործողություն չի կատարի, որը կխաթարի գործին»,-նշել են պատգամավորները:
Անդրանիկ Թևանյանն ասաց, որ ամբողջ խնդիրն այն է, որ Վճռաբեկ դատարանը պետք է արագ վարույթ ընդունի վճռաբեկ բողոքը.«Սակայն Վճռաբեկ դատարանի նախագահը Արման Մկրտումյանն է, ում վերաբերյալ Եվրոպական դատարանն անվանական որոշում է կայացրել, իսկ դա խայտառակություն է:

Ըստ էության՝ ՍԴ խախտմամբ գործող Վճռաբեկ դատարանի նախագահ կա և մենք կարծում ենք, որ Արման Մկրտումյանի գործոնն է, որ վճռաբեկ բողոքը դեռ վարույթ չի ընդունվել»:

Հիշեցնենք, որ «Վարդանյանն ու Նանուշյանն ընդդեմ Հայաստանի» գործով, ՄԻԵԴ-ը նշել էր, որ Արման Մկրտումյանը, ով կողմերին հաշտություն է պարտադրել, անկողմնակալության սկզբունքի խախտում է կատարել:

11:20

Վճռաբեկ դատարանի մոտ մեկնարկել է Արցախի հերոս, դատապարտյալ Սամվել Բաբայանի արդարացման պահանջով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու և այնուհետև նրան ազատ արձակելու պահանջով բողոքի ակցիան:

Սամվել Բաբայանի կողմնակիցները գտնում են, որ վճռաբեկ բողոքը, որն ընդունվել է մայիսի 2-ին, պետք է արագ վարույթ ընդունվի, ոչ թե օրենքով սահմանված կարգով 3 ամսվա ընթացքում:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 6 տարի ազատազրկման դատապարտված Արցախի հերոս Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել:

Հիշեցնենք,որ Դատապարտյալ Սամվել Բաբայանն առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր է ճանաչվել Քրեական օրենսգրքի 38-235-րդ հոդվածի 2-րդ մասի և 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով և դատապարտվել ազատազրկման 6 տարի ժամկետով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում