Հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների առաջին խմբաքանակը Երևանում է

Հասարակական տրանսպորտի կանգառներում էլեկտրոնային չվացուցակների համակարգի տեղադրման աշխատանքների ընթացքի վերաբերյալ «Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՊՓԲԸ տնօրենը զեկուցել է, որ սարքավորումների առաջին խմբաքանակը Երևանում է, և կատարվում է փորձարկում:

Հանձնարարվել է նաև համապատասխան աշխատանքներ տանել՝ մայիսի 24-ին դպրոցների ավարտական դասարանների Վերջին զանգի հետ կապած միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում