Կրթության և գիտության նախարարությունը փորձում է գործող օրենքի շրջանակներում մեղմել զորակոչից տարկետման տրամադրման չափանիշները
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: ՀՀ ԿԳՆ-ն ՊՆ-ի և ուսանողական խմբերի հետ համատեղ քննարկումների արդյունքում փորձում է գործող օրենքի շրջանակներում մեղմել ուսանողներին տարկետման տրամադրման չափանիշները: Այս մասին «Ազատություն ռադիոկայան»-ի «Ֆեյսբուքյան ասուլիս»-ում ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
«Ասպիրանտուրա ընդունվողներին տարկետում հանձնելու չափանիշները դեռ քննարկման փուլում են: Նախորդ իշխանությունը փոխել էր տարկետում տրամադրման չափանիշները: Այդ որոշման մեջ դրված էին շատ խիստ սահմաններ, որոնց,հնարավոր է անգամ, որ չբավարարեին Հայաստանում գործող դասախոսներից, բուհերի աշխատակիցներից շատերը: Հիմա մենք փորձում ենք այդ չափանիշները ավելի մեղմել: Եվ դա անում ենք թե ՊՆ-ի և թե ուսանողների խմբերի հետ»,-ասաց Հարությունյանն ու հավելեց, որ անհրաժեշտ է հիմա փորձել գործող օրենքի սահմանում օպտիմալ որոշումներ գտնել:
Նախարարի կարծիքով` դա լավագույն որոշումը չի լինելու, քանի որ օրենքը թույլ չի տալիս: Սակայն փորձում են գտնել լավագույն լուծումը: «Հետագայում օրենքի լրիվ փոփոխությամբ կունենանք արդեն լավ կարգավորումներ»,-նշեց Հարությունյանն ու հավելեց, որ պետք է այնպես անեն, որ ոչ գիտությունը, ոչ էլ երկրի պաշտպանողականությունը չտուժեն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում