Ասֆալտապատման աշխատանքները պետք է նախատեսվածից շուտ ավարտել. Քաղաքապետ
07/05/2013 14:34
Նմանատիպ
Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի Շինարարության և բարեկարգման վարչության պետը զեկուցել է, որ այս տարվա ծրագրով մայրաքաղաքում իրականացվող ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգման և ընթացիկ նորոգման աշխատանքներըի շրջանակում արդեն իսկ ավարտվել է 560 հազար քմ տարածքի ասֆալտապատումը: Զուգահեռաբար իրականացվում են նաև մայթերի ու եզրաքարերի նորոգման և կանաչապատման աշխատանքներ:
«Մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքները պետք է իրականացնենք ժամանակացույցի համաձայն և նույնիսկ կարողանանք նախատեսված ժամկետից շուտ ավարտել’ ապահովելով ասֆալտբետոնե ծածկի բարձր որակ»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում