Յուրի Վարդանյանը կնշանակվի՞ սպորտի նախարար
07/05/2013 14:42
Նմանատիպ
Այսօր երեկոյան արդեն պարզ կլինի ամբողջ կառավարության կազմը։
ՀՀԿ ԳՄ այսօրվա նիստի ժամանակ որոշելու են, թե որ գրեատեսչությունն ով է ղեկավարելու։ Նկատենք, որ Պաշտպանության եւ Արտաքին գործերի նախարարներն արդեն նշանակված են. ՊՆ ղեկավարում է Սեյրան Օհանյանը, ԱԳՆ-ն’ Էդվարդ Նալբանդյանը։
Նշենք, որ արդեն տեղեկություններ են շրջանառվում այն մասին, որ Սպորտի նախարար է նշանակվելու լեգենդար ծանրորդ Յուրի Վարդանյանը։
Նշենք, որ նա փոխարինելու է ԲՀԿ-ական Հրաչյա Ռոստոմյանին:
Այս տեղեկությունը HayNews.am-ը փորձեց ճշտել հենց Յուրի Վարդանյանից։ Նրա օգնականը հաստատեց տեղեկություններն’ ասելով. «Այս պահին նա զբաղված է, բայց նշեմ, որ այո, հենց նա է լինելու Սպորտի նախարար»։
Հետևեք մեզ նաև Telegram-ում