Մեկնարկել են հայերենի դասեր Երևանի «Հատուկ կացարանի» բնակիչների համար

Մեկնարկել են հայերենի դասեր Երևանի «Հատուկ կացարանի» բնակիչների համար

«ԿԱԶԱ» հիմնադրամի ՄԱԿ ՓԳՀ-ի Հայաստանյան գրասենյակի կողմից ֆինանսավորված ծրագրի շրջանակներում և Universe ուսումնական կենտրոնի նախաձեռնությամբ ապրիլ ամսվանից մեկնարկել են հայերենի դասերը Երևանի «Հատուկ կացարանի» բնակիչների համար: Դասերը նպատակ ունեն համակողմանի և համապարփակ տեղեկություն տրամադրել հայերենի վերաբերյալ և նպաստել փախստականների և ապաստան հայցողների ինտեգրմանը երկրում՝ լեզվի միջոցով:

Դասերը տեղի են ունենում շաբաթական երկուական անգամ՝ երկու խմբերով: Հայերենը մատուցվում է մատչելի ու հետաքրքիր, ինչի շնորհիվ դասերը վերածվում են նորը իմանալու ու ճանաչելու, դրա մասին զրուցելու ու քննարկելու լավ հնարավորության: Հայերենն ուսանելու շուրջ համախմբումը հնարավորություն է տալիս փախստականներին նաև ծանոթանալու միմյանց հետ, շփվելու ու ցրվելու առօրյա խնդիրներից, իսկ հետաքրքիր խաղերը, արշավներն ու նախաձեռնությունները թույլ են տալիս ճանաչել հայերենն ու Հայաստանը նոր գույներով ու զգացմունքներով:

Դասերը կազմակերպվում են հատուկ ծրագրով, որն ուղեկցվում է հետաքրքիր խաղերով, նախաձեռնություններով ու արշավներով, իսկ տաք սուրճի և թեյի շուրջ ջերմ, կատակաշատ զրույցներն ու քննարկումները հնարավորություն են տալիս մտերմիկ շփման, ծանոթության ու ընկերական հարաբերությունների հաստատման

Հետևեք մեզ նաև Telegram-ում