Էշն ու մարդը
21/05/2018 15:10
Նմանատիպ
Հինգը տեղանոց մի սիրուն նավակ
Փորձեց ափ տանել յոթը ավանակ,
Բայց նոր էր հազիվ չորսը քայլն անցել,
Նավակում արագ սկսեց ջուր լցվել:
Նավակը սուզվեց, մարդ չնայեց ետ,
Ինչպես պայքարես վարար գետի հետ:
Ափից լսվեցին լաց ու վայնասուն,
Հազիվ փրկեցին երկու անասուն:
– Ավանակը սար մեկ մարդ է տանում,
Թե շատ նստեցին սար չի բարձրանում,
Հետո էլ կոպտում, էշ են անվանում,
Բայց էշի պես ճիշտ հաշվարկ չեն անում:
Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։