Ձերբակալվել են Սբ. Հովհաննես եկեղեցու միջադեպի կասկածյալները
Նմանատիպ
Թուրքական մամուլում տեղեկություններ են հայտնվել մայիսի 5-ին Ստամբուլի Գեդիքփաշա թաղամասի Սուրբ Հովհաննես հայկական եկեղեցու մատույցներում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Հիշեցնենք, որ պատարագի մատուցման ժամանակ եկեղեցուն էր մոտեցել անհայտ անձը և հրազենից 7 անգամ օդ կրակելուց հետո դիմել փախուստի:
Թուրքիայի ոստիկանությունը հայտնում է, որ կատարվածի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվել է 2 կասկածյալ, որոնցից մեկը’ 15, մյուսը 17 տարեկան է: Ըստ նախնական տեղեկությունների’ հարցաքննության ընթացքում պարզվել է, որ ձերբակալվածներից մեկը ծագումով հայ է:
Պատանիներն իրենց ցուցմունքներում նշել են, որ ընդամենը ցանկացել են փորձարկել նոր գնած գազային ատրճանակը: Նշվում է, որ ոստիկանությունը դեռ շարունակում է միջադեպին առնչվող երրորդ անձի հետախուզումը:
Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում