Մոլախոտը

Մոլախոտը

Երազ տեսավ մոլախոտը,
Իբր՝ վարդ է, բուրավետ…
Իր երազին նա հավատաց,
Ժպտաց քաղցր ու հիացած:
Բայց երազը շատ կարճ տևեց:
Անուշ քնից նա երբ զարթնեց՝
Իրեն տեսավ՝ չճանաչեց…
Քնքուշ վարդի վառ ստվերում՝
Մոլախոտ էր դարձյալ մնում…
Շատ վշտացավ, բայց հասկացավ.
Որ հրաշքներ քիչ են լինում…
Մոլախոտ է ծնվել ինքը,
Եվ երբևէ վարդ չի դառնա:

Գագիկ ՓԱՐՎԱՆՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում