Մանվել Բադեյան. Խախտումներ եղել են, բայց դրանք չէին կարող որոշակի ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա
07/05/2013 16:19
Նմանատիպ
Երևանի ավագանու ընտրությունների արդյունքներն ապացուցեցին, որ իշխող կուսակցությունը ավելի մեծ հեղինակություն է վայելում, քան մնացած քաղաքական ուժերը: Այս մասին այսօր լրագորղների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Մանվել Բադեյանը:
Ըստ Բադեյանի` ՀՀԿ թեկնածուն լավագույնն էր և ամենահամապատասխանը տվյալ պաշտոնին:
«Խախտումներ, իհարկե, եղել են, բայց դրանք չէին կարող որոշակի ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Ցանկացած խոշոր խախտման դեպքում շեղումը կարող 10%- և ոչ ավելին լինել: Այս ընտրություններում մեծ դեր է խաղացել նաև Տարոն Մարգարյանի անձնական վարկանիշը»,- ասաց նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում