«Ազգային երգարան». Լույս է տեսել 365 երգ պարունակող նոր ժողովածու
Նմանատիպ
Ժողովրդի կողմից սիրված 365 երգ՝ խոսքերի և մեղեդիների ճշգրիտ շարադրանքով ու դրանք ուղղորդող նվագակցությամբ.լույս է տեսել «Ազգային երգարան.365 երգ» ժողովածուն: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունից հայտնում են, որ երգարանը ներառում է հայ երգի գրեթե բոլոր ժամանակաշրջաններն ու տարատեսակները՝ խմբված ըստ բնույթի, ժանրի, թեմատիկ նյութի, հեղինակի և այլն:
Հեղինակն արդեն 27 երգարանների կազմող, մշակութային գործիչ Սամվել Հարոյանն է, ով վստահ է, որ տունը, ուր երգարաններ չկան, նման է հոգուց զուրկ մարմնի, և հայ մարդու համար երգարաններն առանձնահատուկ նշանակություն ունեն:
«Բազմաթիվ տարիներ զբաղվելով հայ երգով՝ հասկանում ես, թե ինչքան կարևոր է այն հայ մարդու համար: Հայ երգը մարդկանց սրտերն իրար կապող կամուրջ է, կամուրջ, որը կապում է տարբեր սերունդների: Մենք այդ երգերի միջով իմանում ենք հայ մարդու, նրա կենցաղի մասին: Այս գործը շարունակվելու է, մենք անընդհատ մատուցելու ենք ձեզ ճշմարիտ հայ երգը»,-գրքի շնորհանդեսի ընթացքում նշել է Սամվել Հարոյանը:
Երգարանը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Հրատարակչության հիմնադիր-տնօրեն Մկրտիչ Կարապետյանը շնորհավորեց ներկաներին գրքի հրատարակման առթիվ: «Մեզ, իրոք, պետք էր ազգային երգարան, որը երբեք չի հարատարկվել: Երգարանը պետք է լիներ գեղեցիկ, հարմար: Թող բոլորիս տանը լինի այս երգարանը, և թող բոլորը երգեն այս երգերը»,-նշել է նա:
Հետևեք մեզ նաև Telegram-ում