Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում ընդգրկված է 20 հարց

Կառավարության նիստը՝ ուղիղ. օրակարգում ընդգրկված է 20 հարց

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Մեկնարկել է ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Օրակարգում ընդգրկված է 20 հարց, որոնցից 12-ը չզեկուցվող են:

Կառավարության այսօրվա նիստում քննարկվելու են «Ճառագայթային բուժման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը գումար հատկացնելու, «ԱՊՀ մասնակից պետությունների մաքսային մարմինների կողմից տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերի մաքսային մարմինների կնիքների և դրոշմահետքերի տեղադրման կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին, Արտաշես Կիրակոսյանին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին և այլ հարցեր:

Կառավարության նիստին հետևե՛ք Tert.am-ի առցանց ուղիղ հեռարձակմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում