Ռ. Մորնինգսթար. Հույս ունենք, որ ԼՂ հիմնահարցում որոշակի առաջընթաց կարձանագրվի

«ԱՄՆ-ի պետքարտուղարը հետաքրքրված է արցախյան կոնֆլիկտի լուծմամբ եւ մենք հույս ունենք, որ որոշակի առաջընթաց կարձանագրվի»: Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել է այս մասին  լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Նա խոսել է արցախյան հարցի մասին` պատասխանելով ԱՄՆ-ի` ԵԱՀԿ ՄԽ համանախագահ նշանակվելու մասին հարցին:   

Շեշտելով, որ գործընթացն ընթանում է Մինսկի Խմբում, դեսպանը հույս է հայտնել, որ միջնորդներն ի զորու կլինեն առաջընթաց ապահովել: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում