Սերգեյ Բագրատյան. Ես ձեր հարցերին պատրաստ չեմ, այնքան երկար հարցեր եք տալիս

«Չեմ մեկնաբանում, ես համամիտ չեմ, դա մամուլի գործն է, իրենք իրենց աշխատանքով են զբաղված»,- HayNews.am-ի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի ԲՀԿ-ական նախկին մարզպետ, Երևանի ավագանու ԲՀԿ ցուցակի 4-րդ հորիզոնականը զբաղեցնող Սերգեյ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ Սերգեյ Բագրատյանի դեմ քրեական գործ է հարուցվել, այն գտնվում է Հատուկ քննչական ծառայությունում:

Հարցին’ արդյո՞ք վերցնելու եք ավագանու մանդատը, թե՞ հնարավոր է այս գործի շրջանակներում չհասնեք մինչև ավագանի, վերջինս պատասխանեց. «Թողեք դա որոշի կուսակցությունը»:

Հիշեցնենք նաև, որ, ըստ տեղեկությունների, իր պաշտոնավարման տարիներին նա յուրացրել է 2012 թվականին կառավարության կողմից Վայոց ձորի մարզին հատկացված դիզվառելիքի ապօրինի իրացումից ստացված գումարը:

Մեր հաջորդ հարցը հենց դրան էր վերաբերվում, սակայն այն պատասխան չստացավ. «Ես ձեր հարցերին պատրաստ չեմ, այնքան երկար հարցեր եք տալիս»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում