Ի՞նչ սպասել ՀՀԿ ԳՄ և Խորհրդի նիստերից

Հայաստանի Հանրապետության նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ քիչ առաջ մեկնարկել է իշխող կուսակցության ԳՄ նիստը: Ինչպես ավելի վաղ հաղորդել է Times.am-ը, ԳՄ նիստին կհաջորդի ՀՀԿ Խորհրդի նիստը, որի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը կներկայացնի նոր Կառավարության կազմը:

Համաձայն մամուլում տարածված տեղեկությունների, Կառավարության կազմը հիմնականում չի փոփոխվի: Սպասվում է, որ Ֆինանսների նոր նախարար կնշանակվի ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը: Մեկ այյ տեղեկատվության համաձայն սպորտի և երիտասարդության հարցերով նախարարությունը կբաժանվի երկու մասին: Սպորտի նախարար կնշանակվի նախագահի խորհրդական Յուրի Վարդանյանը, իսկ Երիտասարդության հարցերով նախարար՝ «Հայոց Արծիվներ» ՀԿ նախագահ Խաչիկ Ասրյանը: Նշենք, որ վերջին երկու գործիչներն այս պահին նույնպես գտնվում են ՀՀԿ գրասենյանկում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում