Ի՞նչ է ասելու Րաֆֆի Հովհաննիսյանը մայիսի 9-ի

Մայիսի 9-ին Ազատության հրապարակում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է գալու հրապարակային հաղորդմամբ: Այդ մասին գրում է «Հայկական ժամանակը» եւ հավելում.

«Կուսակցության ներսում քչերն են հստակ տեղյակ, թե կոնկրետ ինչ հաղորդման մասին է խոսքը, քանի որ, ինչպես ցույց է տվել ընտրությունների նախընտրական քա-րոզարշավի ընթացքը, ինչպես նաեւ՝ հետընտրական զարգացումները, Րաֆֆի Հովհաննիսյանն անկանխատեսելի է նույնիսկ յուրայինների համար:

Այդուամենայնիվ, ԱԺ «ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանից ճշտեցինք, որ Հովհաննիսյանի հաղորդումը լինելու է քաղաքական օրակարգի, մասնավորապես՝ Երեւանի ավագանու ընտրությունների վերաբերյալ: «Բնականաբար, օրվա քաղաքական իրավիճակի հետ կապված հարցերին կանդրադառնա»,- ասել է պարոն Հակոբյանը: Ինչ մնում է միջոցառման ֆորմատին, ըստ Ռուբեն Հակոբյանի, դա հանրահավաք չի լինելու, այլ բացօթյա մամլո ասուլիս-հադորդում»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում