Անձրեւոտ եղանակը կտեւի եւս մի քանի օր

Այսօր հանրապետության ողջ տարածքում պարբերբար սպասվում է անձրև, ամպրոպ, հնարավոր է քամի 18-20մ/վրկ: Ըստ հայպետհիդրոմետի, շրջանների զգալի մասում ցերեկային ժամերին հավանական են տևական և զգալի առատ տեղումներ, մեծ է կարկուտի հավանականությունը: Օդի ջերմաստիճանը հյուսիսային շրջաններում ցերեկը կնվազի ևս 3-4 աստիճանով, իսկ հարավային շրջաններում կցրտի շատ ավելի զգալի’ մոտ 7 աստիճանով:

Ըստ աղբյուրի` խոնավ, անձրևային եղանակը հանրապետությունում կտևի ևս մի քանի օր: Երևանում ևս պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, քամին’ 7-10մ/վրկ: Ցերեկը սպասվում է +18+20, երեկոյան +13+15 աստիճան տաքություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում