Րեպինի նկարի վնասումը սարսափեցնող միջադեպ է. Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն
Նմանատիպ
Տրետյակովյան պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան կարծում է, որ ռուս գեղանկարիչ Իլյա Րեպինի «Իվան Ահեղը և նրա որդի Իվանը» նկարի վրա հարձակումն ահազանգ է ամբողջ ժամանակակից հանրության համար։ Այս մասին տեղեկացնում է Panorama.am:
Դատարան ներկայացված նյութերից երևում է, որ Տրետյակովյան պատկերասրահին հասցված վնասի չափը գնահատվում է ավելի քան 500 հազար ռուբլի։ Տրեգուլովան նշել է, որ այս երևույթը վախեցնող է, այն վկայում է հասարակությունում տիրող ագրեսիայի մասին։ Նշված ստեղծագործությունն, ըստ պատկերասրահի տնօրենի, ծայրահեղ նուրբ գործ է, այն պատկերասրահի պատերը մեկ անգամ է լքել՝ պատերազմի ժամանակ։
Հիշեցնենք, մայիսի 25-ին 37-ամյա վորոնեժցի մի տղամարդ հարձակվել է Րեպինի «Իվան Ահեղը սպանում է իր որդուն» նկարի վրա, փորձել այն վնասել։ Կտավը կենտրոնական մասի երեք հատվածում պատռվել է, վնասվել է նաև շրջանակը։ Վանդալին սպառնում է մինչև երեք տարվա ազատազրկում կամ կես միլիոն ռուբլի տուգանք։
Հետևեք մեզ նաև Telegram-ում