Սիրիան մնացել է առանց համացանցի

Ինչպես տեղեկացնում են համաշխարհային լրատվամիջոցները, Սիրիան կրկին մնացել է առանց ինտերնետի: 

Գուգլը ցույց է տալիս, որ իր արտադրանքներից եւ ոչ մեկը Սիրիայում հասանելի չեն: 

Վերջին անգամ այսպիսի դեպք պատահել էր անցյալ տարվա նոյեմբերին: Այդ անգամ համացանցի անջատումը տեւել էր երկու օր: 

Սիրիայում հաղորդակցության միջոցները, այդ թվում եւ համացանցը կառավարվում են միայն մեկ կառույցից: http://allthingsd.com/ կայքը կարծում է, որ հենց դա է պատճառը, որ Սիրիայում այդքան հեշտ է անջատել համացանցը: 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում