Հող իմ հայրենյաց

Հող իմ հայրենյաց

Քարքարոտ ճամփիս
Հող իմ հայրենյաց,
Հուշը իմ նախնյաց
Ընձյուղել ես ինձ:
Միշտ գալիս եմ քեզ,
Իմ կարոտի մայր,
Ով է այսքան քար
Նետել,որ ծնկես:
Քարքարոտ երկիր,
Դու Աստծո չափ հին,
Քո մի բուռ հողին
Կպած էլ ապրիր:

Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։

Հետևեք մեզ նաև Telegram-ում