«ԵՊՀ Ռեստարտ»-ը պահանջում է ռեկտորի հրաժարականը. ուղիղ
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Tert.am: Մեկնարկել է «ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության բողոքի ակցիան՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի պահանջով:
Հիշեցնենք, որ նրանք հայտարարություն էին տարածել՝ ուսանողներին, դասախոսներին և աշխատակազմի ներկայացուցիչներին կոչ անելով ժամը 11:00-ին, սկսել դասադուլ և գործադուլ հետևյալ պահանջներով` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարական, Հոգաբարձուների խորհրդի լուծարում, ֆինանսական աուդիտի անցկացում, ՈՒԽ-ի և արհմիության գործունեության կասեցում:
Որպես նման քայլի դիմելու պատճառ մատնանշված են մայր բուհի բազմաթիվ խնդիրները՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհ-ի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը, բազմաթիվ ուսանողների և դասախոսների բողոքները, համալսարանում ուսանողների և դասախոսների շահերը պաշտպանող երկու կառույցների՝ ՈՒԽ-ների և արհմիության գործունեության ցածր արդյունավետությունը:
«Հայաստանում տեղի է ունեցել Թավշյա հեղափոխություն, Հայաստանում տեղի է ունեցել մշակույթի և մտքի հեղափոխություն, և ԵՊՀ-ում տիրող և՛ մթնոլորտը, և՛ իրավիճակը չեն համապատասխանում հեղափոխության հռչակած սկզբունքներին և արժեքներին: Համապատասխանեցումը շատ արագ պետք է իրականացվի: Կեցցե՛ ազատ, անկախ ուսանողը, կեցցե՛ ազատ, անկախ դասախոսը, կեցցե՛ ազատ, անկախ ԵՊՀ-ն»,- ասված է նախաձեռնության հայտարարության մեջ:
Հետևեք մեզ նաև Telegram-ում