Ադրբեջանում համաներումը չտարածվեց ակտիվիստների վրա
Նմանատիպ
Ադրբեջանի Միլի մեջլիսում քննարկվել և ընդունել է Համաներման մասին ակտը, որն ընդհանուր առմամբ տարածվելու է 9 000 բանտարկյալի վրա: Ադրբեջանական Contact.az կայքըի տեղեկացմամբ համաներումը չի առնչվում այն հոդվածներին, որոնց հատկանիշներով դատապարտվել են քաղաքական, կրոնական, քաղաքացիական ակտիվիստները:
Օրենքի ուժ մեջ մտնելուց հետո պատժի կրումից լրիվ ազատվելու են հետևյալ խմբերի բանտարկյալները
-Ոչ ծանր հանցագործություն կատարած կանայք
-Մինչև 18 տարեկանը հանացագործություն գործած անձինք
-Առաջին և երկորդ խմբի հաշմանդամները
-60 տարին բոլորած տղամարդիկ
– Բանտարկյալներ, որոնց խնամակալության տակ են գտնվում անչափահաս կամ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամ երեխաներ
-Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար մղված մարտերի մասնակից-բանտարկյալները
-Փախստականներ և տեղահանված անձինք
Հիշեցնենք, որ համաներումը հայտարարվել է Ադրբեջանի հանգուցյալ նախագահ Հեյդար Ալիևի ծննդյան 90 ամյակին ընդառաջ, իսկ օրինագծի հեղինակը Ադրբեջանի ներկայիս առաջին տիկին Մեհրիբան Ալիևան է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում