Բայց ինչո՞ւ պիտի բողոքարկենք, ինչի՞ համար»

Մինչև երեկ ԲՀԿ-ականները խուսափում էին լրատվամիջոցների հետ զրուցել, նախօրեին Ստեփան Մարգարյանը. «Հրապարակ»-ի հետ զրույցում զարմացել է ընտրությունների արդյունքները բողոքարկելու հարցից և անմեղորեն արձագանքեց. «Բայց ինչո՞ւ պիտի բողոքարկենք, ինչի՞ համար»: «Գո՞հ եք ստացած քվեներից» հարցը մնաց անարձագանք, Մարգարյանը հանկարծ հիշեց, որ խառն է, շատ խառը. «Ծանր գիշեր ենք անցկացրել, դեռ չենք վերլուծել, հետո կխոսենք»: Իսկ հետո դարձավ անհասանելի:

Նախօրեի ուշ երեկոյան ԲՀԿ-ն ընտրությունների վերաբերյալ քաղց-մեղցր և ոչինչ չասող հայտարարությամբ հանդես եկավ. «Թե ինչպես անցան ընտրությունները’ արձանագրեցին զանգվածային լրատվության բազմաթիվ միջոցներ, դիտորդական կազմակերպություններ, կազմվեցին տասնյակ արձանագրություններ, գրվեցին հատուկ կարծիքներ: ԲՀԿ նախընտրական շտաբն առաջիկա օրերին կվերլուծի կուտակված տեղեկատվությունն ու փաստերը: Մայիսի 5-ի ավագանու ընտրությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ ընտրական մեխանիզմը մեր երկրում կարիք ունի հիմնովին վերափոխման»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում