Ֆսյո
29/05/2018 16:10
Նմանատիպ
Ես կատու եմ մլավան,
Երբ քաղցած եմ ես մնում,
Թե որ կաթ տան կամ էլ` թան,
Խելոք փիսո եմ լինում:
Թե բակում են ինձ թողնում,
Մլավում եմ ես նորից,
Դռնից հեռու չեմ գնում`
Չմոռանան դրսում ինձ:
Չմլավեմ-ինչ անեմ,
Մեկ կատու եմ, մեկ-փիսո,
Ուրիշ ինչպես ինձ պահեմ,
Այսպիսին եմ ես-Ֆսյո:
Հասմիկ ԱՋԱՄՅԱՆ
Աղբյուր՝ heqiat.am։
Հետևեք մեզ նաև Telegram-ում