Ո՞ր արժանիքի համար

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին «Ժողովուրդ»-ը հարցրել է՝ ուրա՞խ է, որ լինելու է նոր կառավարության կազմում: «Այո», ուրախ եմ, որովհետև կշարունակեմ սկսածս գործերը»,- ասել է նա: Թե ինչ գործերի մասին է խոսքը, Դումանյանը չի մանրամասնել, ասել է, թե լրագրողներին հանդիպման առանձին օր կնշանակի և կխոսի: Սակայն անհասկանալի մնաց« թե իրեն որ արժանիքների համար են վերանշանակել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում