Ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկը շարունակվում է
08/05/2013 11:21
Նմանատիպ
Երևանի ավագանու մայիսի 5-ին կայացած ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկն այսօր ևս կշարունակվի: Այս մասին տեղեկացնում են
ԿԸՀ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ երեկ վերահաշվարկ իրականացվել է 31 ընտրական տեղամասերում: Վերահաշվարկն ամբողջությամբ հասցրել են ավարտել թիվ 1, թիվ 2 և թիվ 3 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները:
Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում ձայների որևէ էական փոփոխություն չի գրանցվել, անվավեր քվեաթերթիկների թիվն ավելացել է 3-ով:
Համաձայն ՀՀ ընտրական օրենսգրքի’ վերահաշվարկ իրականացնելու վերջնաժամկետն է մայիսի 10-ը’ ժամը 14.00-ն: Վերահաշվարկ իրականացնելիս ընտրական հանձնաժողովն աշխատում է առանց հանգստյան օրերի’ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:
Հետևեք մեզ նաև Telegram-ում