ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին տրվեց նախարարի կարգավիճակ

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարին տրվեց նախարարի կարգավիճակ: ՀՀ կառավարությունը հաստատեց այդ լիազորությունը նախատեսող համապատասխան որոշումը:

Ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի’ այդ որոշմամբ կառավարության աշխատակազմի նորանշանակ ղեկավար Վաչե Գաբրիելյանի վրա դրված աշխատանքային ծանրությունն ավելանալու է:

«Պարոն Գաբրիելյանը նաև կոորդինացնելու է կրթության, առողջապահության և կառավարման համակարգի ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Սա բխում է նաև այն գաղափարախոսությունից, որ Հայաստանի նախագահը մի քանի անգամ հնչեցրել է. նպատակահարմար է ապագայում կատարել սահմանադրական փոփոխություններ և ավելացնել փոխվարչապետների պաշտոններ»,- ասաց վարչապետ:

Վաչե Գաբրիելյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում փոխարինել է Դավիթ Սարգսյանին: Իսկ  Դավիթ Սարգսյաննն էլ կղեկավարի ՀՀ ֆինանսների նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում